Իսրայելական Arkia ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը նախկինում տեղեկացրել էր արգելակման համակարգում անսարքության մասին, Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Kan» հեռուստաալիքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թել Ավիվից Էյլաթ թռչող 29 ուղեւորներով  Embraer E-Jet տիպի ինքնաթիռը արգելակման համակարգում անսարքության հայտնաբերումից հետո վերադառնում է Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայան:

«Ինքնաթիռը Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել», —նշվում է հեռուստաալիքի Twitter-ի էջում: