Եվրամիության 27 անդամ երկրների ընդհանուր հարցերով նախարարների խորհուրդը Միության կողմից երկուշաբթի աջակցել է Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նախարարներն այսօր սատարել են ամբողջ փաթեթը, մասնավորապես, առանձնացման համաձայնագրի նախագիծը»,–հայտնել է ԵՄ–ի կողմից գլխավոր բանակցող Միշել Բարնիեն մամուլի ասուլիսի ժամանակ։

 Նոյեմբերի 25-ին նշանակված է 27 անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովը։