Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար:
Դրանց վերաբերյալ երեք նոր համաձայնագիր է այսօր, նոյեմբերի 21-ին ստորագրել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ 850,000 եվրո բյուջեով ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից և Հայաստանում ժողովրդավար ընտրություններին ուղղված ԵՄ աջակցության մաս են կազմում:Այս ծրագրերի միջոցով քաղաքացիական հասարակության ակտիվիստները կբարձրացնեն իրազեկվածությունը և կներգրավեն ընտրողներին և դիտորդներին ընտրական գործընթացներում, ինչպես նաև կպատշտանեն կանանց, առաջին անգամ ընտրողների, լրագրողների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, որպեսզի կայացնեն սեփական ընտրություն:
Ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացիները կգնահատեն այս ծրագրերի միջոցով կարևոր, հավասարակշռված տեղեկատվությունը, վերլուծությունները և առաջարկությունները և հաշվետու կառավարություն ունենալուն ուղղված ջանքերը:
































