ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գներն իջեցնելու համար թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային։

Թրամփն այդ իջեցումը համեմատել է հարկային բարեփոխման հետ։

Նախօրեին նավթի գինն ավելի քան 7 տոկոսով իջել էր այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվում է Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։