Ամերիկացի գիտնականների կողմից մշակված մաթեմատիկական  մոդելը, որը նկարագրում է սթիր ֆրայ տեխնիկայով մթերքները տապակելիս թավայի մեջ պատրաստելը։ Այն կարող է օգտագործվել խոհարար ռոբոտների ստեղծման համար, որոնք բրինձ կտապակեն թավայում ոչ պակաս հմտորեն, քան խոհարարական արվեստի լավագույն վարպետը, հայտնում է Planet Today-ը։

«Սթիր ֆրայ տեխնիկան տարբերվում է, օրինակ, նրբաբլիթների պատրաստման տեխնիկայից, քանի որ այս պարագայում տապակի հակադիր կողմերը տարբեր կողմեր են պտտվում»,-նշում են ֆիզիկոսները։ Մնացածը մնում է ինժեներներին, որոնք ռոբոտ են կառուցում։ Եթե նրանց մոտ ստացվի, ապա մի քանի ուտեստների արտադրությունը զգալիորեն կարելի կլինի էժանացնել։