Սմարթֆոնների շուկան այնքան հագեցած է տարատեսակ սարքերով, որ յուրաքանչյուրը կարող է իրեն համապատասխան մոդելը ընտրել։ Այս մրցակցությունը հանգիստ չի տալիս Apple-ի ինժեներներին, եւ նրանք որոշել են ստեղծել նոր iPhone, որը գրադիենտ երանգավորում կունենա՝ տեղեկացնում է Planet Today-ը։

Սպառողներին զարմացնելու եւ պահանջարկն ավելացնելու համար Apple-ի աշխատակիցները պատենտավորել են նոր հատուկ տեխնոլոգիա, որը iPhone-ին թույլ կտա փոփոխել իր դարձերեսի գույները։

Ընկերության աշխատակիցներին այս գաղափարը հավանաբար հուշել է Huawei չինական ընկերության P20 Pro կամերոֆոնը, որը եւս գարդիենտային գունավորում ունի եւ անհավանական պահանջարկ։

Ստանդարտ գույների փոխարեն Apple-ը պատենտավորել է Surface Finishing տեխնոլոգիան, որը նոր iPhone-ին ծիածանի բոլոր գույներով «լցվելու» հնարավորություն կտա։

Սակայն նոր iPhone-ը ձեռք բերելու համար պետք է մի քիչ սպասել, Apple-ը խոստանում է այն 2019-ին թողարկել։