Կենտրոնական Ամերիկայից առաջին միգրանտները ճեղքել են մեքսիկա-ամերիկյան սահմանը, հայտնում է Fox News-ը:

Ի պատասխան՝ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը Սան Իսիդրո տեղամասում արգելել է ավտոմեքենաների եւ հետիոտնի երթեւեկությունը, որտեղից հյուսիս գտնվում է քալֆորնիական Սան Դիեգոն:

Տեղեկություն է հայտնվել նաեւ այն մասին, որ ամերիկյան կողմից արցունքաբեր գազ է կիրառվել: Առայժմ տեղեկություններ չկան, թե այդ պահին միգրանտներն արդյոք փորձե՞լ են սահմանն անցնել:

Սահմանին տեղի ունեցածի հետ կապված Սպիտակ տանը հայտարարել են Սան Իսիդրո շրջան լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին, այդ թվում՝ ծովային հետեւակայինների:

Ավելի վաղ Մեքսիկայի իշխանությունները պայմանավորվել էին, որ միգրանտներին ապաստան կտրամադրեն, մինչեւ ամերիկյան դատարաններում լուծվի նրանց ընդունելու հարցը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է փակել սահմանի ամբողջ հարավային հատվածը այն դեպքում, եթե Մեքսիկայի իշխանությունները թույլ տան սահմանի ճեղքում: