Սոմալիի կենտրոնում գտնվող կրոնական կենտրոն է ներխուժել գրոհայինների զինված խումբը եւ սպանել հոգեւորականին ու նրա 10 հետեւորդներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ավտոմեքենան, որի վրա ռումբ էր տեղադրված, մխրճվել է շենքի մոտ հավաքված բազմության մեջ, այնուհետեւ գրոհայինները ներխուժել են կրոնական կենտրոն եւ կարճատեւ պայքարից հետո սպանել հոգեւորականին եւ եւս 10 մարդու: