LG ընկերությունը 16 խցիկներով սմարթֆոն է պատենտավորել՝ տեղեկացնում է GizChina-ն։
Նշվում է, որ ընկերությունը սարքն ԱՄՆ-ում արտադրելու պատենտ է ստացել։ Լինզաները տեղադրված են որոշակի թեքությամբ, ինչը թույլ է տալիս մի քանի դիրքերից նկարել, ընդ որում՝ օգտատերը կարող է լուսանկարման համար կոնկրետ օբյեկտիվ ընտրել։
Նաեւ նշվում է, որ այս սմարթֆոնի սեփականատերը կարող է մի քանի խցիկներով միանգամից նկարել։ Մի կողմից դա թույլ կտա ընտրել լավագույն լուսանկարը, մյուս կողմից՝ անիմացիա ստանալ։





























