ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «քիչ հավանական» է համարել այն, որը կընդունի Չինաստանի առաջարկը 200 մլրդ դոլարի չինական ներմուծման մաքսատուրքերը ընթացիկ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս չբարձրացնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելին՝ նա չի բացառել 267 մլրդ դոլար արտադրանքի վրա եւս մաքսատուրքի սահմանումը, նույնիսկ iPhone-ի հավաքման մասերի համար, եթե Չինաստանի հետ գործարք չկնքվի: Նրա խոսքով՝ կարող է սահմանվել 10 տոկոսի տուրք:

«Եթե մենք գործարք չկնքենք, ապա ես մտադիր եմ եւս 267 մլրդ դոլարի ապրանքի վրա մաքսատուրք սահմանել»,- ասել է Թրամփը Wall Street Journal պարբերականի հետ հարցազրույցում:

Թրամփը հարցազրույցը տվել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից 4 օր առաջ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Արգենտինայում, որտեղ սպասվում է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե չի բացառում այդ հանդիպման շրջանակում Չինաստանի հետ առեւտրային համաձայնագրի կնքման հնարավորությունը: