Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ՝ առաջարկով հավաքվածներին մեկ րոպե լռությամբ հարգեցին զինծառայողի հիշատակը:

«Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին մահացած են գտել: Ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին և մտերիմներին»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցենք, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին՝ ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրել: