ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը իրենց ցավակցությունն են հայտնել երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ, որն այսօր մահացել է 94 տարեկանում, փոխանցում է Associated Press-ը:

Թրամփն իր հայտարարության մեջ երկրի նախկին առաջնորդին բարձր է գնահատել «սթափ դատողությունների, սթափ մտքի եւ անդրդվելի առաջնորդության» համար:

Թրամփ զույգի խոսքով՝ Բուշ ավագը «իր համաքաղաքացիներին ոգեշնչել է պետությանը ծառայելու գործում»:

Նա նախկին նախագահի դերը բարձր է գնահատել նաեւ «Սառը պատերազմը խաղաղ եւ հաղթական ավարտելու» մեջ: