Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը թվիթերում գրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ:
«Նախագահ Բուշը մեզ թողեց վերջին թռիչքի համար, բայց դրա նշանակությունն անհայտ է: Նա թռչում է իր կյանքի սիրո գիրկը՝ Բարբարայի: Այսօր երեկոյան մեզանից յուրաքանչյուրը պետք է նայի երկնքին եւ ցածր ձանյով «շնորհակալություն» ասի»,-գրել է Շվարցնեգերը:
Գրառմանը նա նաեւ ավելացրել է Բուշ ավագի հետ իր նկարը:




























