Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։40-ի սահմաններում 65-ամյա Սամվել Հ.-ն իր վարած Nissan մակնիշի 722 AD 61 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Աշտարակի խճուղու Հույսի ավան թաղամասի մոտ բախվել է էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ նրա ուղեւորներ 59-ամյա Վարդան Մ.-ն ու 30-ամյա Սողոմոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորները աշխատում են ԱՍՊԾ ծառայությունում։ Սամվել Հ.-ն ու Վարդան Մ.-ն՝ որպես ինժեներ-խորհրդատու, իսկ Սողոմոն Մ.-ն նշված ծառայության տնտեսական բաժնի մասնագետ է։ Աղբյուրը հայտնում է, որ սա Աջափնյակ վարչական շրջանից դեպի Աշտարակ տանող նոր կառուցվող ճանապարհն է եւ սա առաջին վթարն է նշված ճանապարհահատվածում։





























