Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում «դեղին բաճկոնների» դեմ արցունքաբեր գազ է  կիրառել, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով LCI հեռուստաալիքին եւ ակտիվիստներին:

Նշվում է, որ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները տեղի են ունեցել Հաղթական կամարի մոտ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը հայտարարել էր, որ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները լուրջ հարված են հասցրել երկրի տնտեսությանը:

«Դեղին բաճկոններ» շարժումը մի քանի բողոքի ակցիա է անցկացրել վառելիքի գների բարձրացման դեմ: Նոյեմբերի 24-ի ցույցին մասնակցել է 23 հազար մարդ, որոնցից 8 հազարը՝ Փարիզում: