Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ՌԴ մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մասամբ հանելու մասին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում կարող է լուծել Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի երկիր մուտք գործելու հարցը, եթե վերջիններս ծառայողական անձնագիր ունենան։

NTV հեռուստաալիքի եթերում խոսելով վիզային ռեժիմը մասնակի հանելու մասին՝ Էրդողանն ասել է, թե հուսով է, որ այդ հարցը շուտով ամբողջությամբ կլուծվի։