Նախօրեին Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անցել է իր պարտականություններին՝ խոստանալով «հեռացնել ագահ էլիտային», հաղորդում է Reuters-ը:

Պետության նոր ղեկավարը խոստացել է նաև պայքարել կոռուպցիայի, շարունակական աղքատության և կազմակերպված հանցագործության դեմ:

Նախագահը Կոնգրեսի Ներքին պալատում՝ մեքսիկյան դրոշի ֆոնին, խոստում է տվել պետությանը՝ պարտավորվելով Մեքսիկան հասցնել «ռադիկալ» վերածննդի՝ համաձայն իր խոսքերի՝ չեղարկելու համար «նեոլիբերալ» կառավարությունների տասնամյակների կատաստրոֆիկ ժառանգությունը:

«Այսուհետ կառավարությունը ագահ փոքրամասնությանը ծառայելու  հանձնաժողով չի լինի»,-հայտարարել է երկրի նոր ղեկավարը:

Լոպես Օբրադորն ավելացրել է, որ երկրի կառավարությունը նաև կդադարի «աջակցել կողոպուտին»: