ԱՄՆ–ի Արկանաս նահանգում վթարի է ենթարկվել ֆուտբոլի մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը, մեկ երեխա է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է, հայտնել է նահանգի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Առնվազն 40 մարդ՝ մեծ մասը երեխաներ, վիրավորվել են»,–ասված է հայտարարությունում։
Ավտոբուսը Տեխասից Մեմֆիս (Թենեսի նահանգ) էր ուղեւորվում, այն մայրուղուց դուրս է եկել ու շրջվել։ Ոստիկանները հարցաքննել են վարորդին։





























