Մոսկվայում 81 տարեկանում մահացել է գրող Անդրեյ Բիտովը, հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով գրական քննադատ Գալինա Յուզեֆովիչին:
Բիտովը ռուս գրականության հետմոդեռնիստական առաջին գրողներից մեկն էր: Նրա ամենահայտնի վեպը «Պուշկինի տուն»-ն է (1971), որը հրատարակվել է ամերիկյան «Արդիս» հրատարակությունում 1978-ին: ԱՄՆ-ում վեպի լույս տեսնելուց հետո Բիտովին գրքերը դադարեցին հրատարակել ԽՍՀՄ-ում: Նրա ստեղծագործությունները սկսվեցին հրատարակվել միայն վերակառուցման ժամանակ:
Ընդհանուր առմամբ նա ավելի քան 20 գիրք է գրել, որոնց թվում են «Վրացական ալբոմը», «Մարդը բնապատկերում», «Հոդվածներ վեպից», «Համաչափության դասախոսը» եւ այլն:



























