Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Խամադ Ալ Թանին Պարսից ծոցի պետությունների ամենամյա գագաթաժողովին մասնակցելու գրավոր հրավեր է ստացել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանից։ Գագաթաժողովը կկայանա Էր Ռիադում՝ դեկտեմբերի 9-ին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը անցյալ տարվա հունիսին խզել էին Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան այդ մեղադրանքները հերքում է։
Սաուդյան թագավորից հրավերը ստացվել է այն բանից հետո, երբ Կատարը անսպասելի հայտարարեց, որ դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ)։





























