Չորեքշաբթի Շվեյցարիայի խորհրդարանը ընտրել է երկրի կառավարության երկու նոր նախարարների եւ հաստատել 2019 թվականի նախագահին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Որոշումն ընդունվել է Շվեյցարիայի դաշնային ժողովի երկու պալատների համատեղ նիստում:

2019 թվականին Շվեյցարիայի նախագահը կլինի դաշնային խորհրդական Ուլի Մաուրերը, որը ղեկավարում է ֆինանսների դաշնային դեպարտամենտը: Հունվարի 1-ին նա այս պաշտոնում կփոխարինի գործող նախագահ Ալենա Բերսեին: Մաուրերը Շվեյցարիայի ժողովրդական պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է եւ 2013 թվականին արդեն եղել է Շվեյցարիայի նախագահը:

Նախագահի պաշտոնը հերթով զբաղեցնում են դաշնային խորհրդի (կառավարության) 7 անդամները:

Խորհրդարանն ընտրել է նաեւ երկու նոր դաշնային խորհրդականների՝ նախարարների: Շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ հաղորդակցության գործող նախարարն ու էկոնոմիկայի, կրթության եւ գիտության նախարարը ավելի վաղ հայտարարել էին, որ այս տարվա դեկտեմբերի 31-ին իրենք պաշտոնները կլքեն:

Քվեարկության արդյունքում ընտրվել է երկու կին: Այսպիսով հունվարի 1-ից Շվեյցարիան կպահպանի համեմատական գենդերային հաշվեկշիռը, քանի որ երկրի ղեկավարության 7 ներկայացուցիչների թվում երեքը կին կլինեն: