ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ երեքշաբթի հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ընտանիքի հետ, որի աճյունը տեղադրել էին Սպիտակ տան հյուրընկալությունների Բլեր հաուսում: Չորեքշաբթի The Washington Post պարբերականը ուշադրություն էր դարձրել, որ պետության ղեկավարը 250 յարդ (մոտ 230 մետր) ճանապարհն անցել է լիմուզինով՝ 8 մեքենաներից կազմված ավտոշարասյան ուղեկցությամբ

Բլեր հաուսը ԱՄՆ նախագահի եւ կառավարության պատվավոր հյուրերի նստավայրն է, որը գտնվում է Սպիտակ տան դիմաց եւ Փենսիլվանիա ավենյուով ոտքով մոտ կես րոպեի ճանապարհ է: Դիտորդները նշում են, թե պետության ղեկավարի համար բավական կլիներ կարգադրել Սպիտակ տանը կից տարածքը շրջափակելու մասին եւ ոտքով գնալ, բայց արդյունքում ստիպված եղան ե՛ւ ճանապարհը փակել, ե՛ւ Գաղտնի ծառայության տասնյակ աշխատակիցների բերել, ե՛ւ պատրաստել նախագահական զրահապատ լիմուզինը:

1942 թվկանից Բլեր հաուսում են ընդունում արտասահմանից այցով ԱՄՆ ժամանած պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաեւ նրանց պատվիրակությունների անդամներին: Դրանից բացի, ավանդույթի համաձայն՝ մի քանի օրով այնտեղ է բնակեցվում ԱՄՆ ընտրված նախագահը մինչեւ երդմնակալությունը եւ Սպիտակ տուն փոխադրվելը: