Դադարեցնում եմ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության անդամակցությունը և հրաժարվում եմ կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի չսասանեմ կուսակցության և կուսակցության նախագահի հեղինակությունը:

Այս մասին հայտարարություն է տարածել Մհեր Եղիազարյանը, ում, ըստ ԱԱԾ-ի, վերագրվում է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ

Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:

Ուստի շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին իմ կողքին են եւ հավատալով ինձ՝ փորձում են իրենց օժանդակությամբ նպաստել ճշմարտությունն ամբողջությամբ ի հայտ գալուն:

Շնորհակալ եմ եւս նրանց, ովքեր ընդհատակ են անցել, դրա համար եւս շատ ուրախ եմ:

Հ.Գ. ՏԵղեկացնեմ, որ դադարեցնում եմ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության անդամակցությունը եւ հրաժարվում եմ կուսակցության նախագահի

տեղակալի պաշտոնից, որպեսզի չսասանեմ կուսակցության եւ կուսակցության նախագահի հեղինակությունը»: