Ֆիլիպինները ամերիկյան Sikorsky Aircraft Corp-ից 240 մլն դոլարով կգնեն 16 Black Hawk ուղղաթիռներ՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով հրաժարվելով ավելի էժան ռուսական ուղղաթիռներ ձեռք բերելու գաղափարից։ Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների պաշտպանության նախարարը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Սկզբնապես Ֆիլիպինները պայմանավորվել էին Կանադայից 16 հատ Bell 412 գնելու մասին, սակայն փետրվարին գործարքը մերժվեց Օտտավայի այն մտավախության պատճառով, որ ուղղաթիռները կարող են ապստամբների դեմ օգտագործվել։
Դրանից հետո Ֆիլիպինները դիտարկել էին այլ տարբերակներ, այդ թվում՝ ռուսական, հարավկորեական, անգլո-իտալական։
Երկրի պաշտպանության նախարարի խոսքերով՝ ռուսական ուղղաթիռներն ամենամատչելիներից էին, սակայն «նրանց վճարելը շատ բարդ է՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»։





























