Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեան եւ Միացյալ Նահանգները կքննարկեն միմյանց մտավախությունները։ Այս մասին նա հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Ռի Յոնգ Հոյի հետ հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ նման հանդիպումը թույլ կտա հասնել դրական առաջընթացի։ «Միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը , ինչպես նաեւ Կորեական թերակղզում իրավիճակը անընդհատ փոփոխվում են, այդ պատճառով ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի դիրքորոշումների ժամանակին փոխանակումն ու համակարգումը ծայրահեղ անհրաժեշտ են»,- նշել է Ցզինպինը։