Ուզբեկստանի Տաշքենդի մարզի Յուկորիչիրչիկսկի շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցները Ղուրանի վրա հրապարակայնորեն երդվել են կաշառք չվերցնել եւ շորթմամբ չզբաղվել, փոխանցում է Lenta-ն։

Այսպես Ուզբեկստանում իրականցնում են կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագիրը, որը հաստատել է երկրի նախագահ Շավկաթ Միրզիեւը։

Պարբերականի տվյալներով՝ հանրային երդում են տվել նաեւ ուզբեկ գյուղացիները։ Նրանք խոսք են տվել հավատարիմ լինել իրենց մասնագիտությանը, իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում եւ չզբաղվել խարդախություններով։ Կոլեկտիվ երդում են տվել նաեւ բժշկական հաստատությունների աշխատակիցները։