Երեւանում, դեկտեմբերի 8-ին, ժմը 10:00-ի սահմաններում 28-ամյա Վիգեն Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 00:05-ից մինչեւ 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 50 ՍՏ 055 համարանիշի ավտոմեքենայի առջեւի լուսարձակները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նա ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 500 հազար դրամի նյութական վնաս: Աղբյուրի տեղեկություններով՝ Վիգեն Ա-ն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու: