Ժամը 02։35-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների գրեթե 36 տոկոսը (923 ընտրական տեղամաս)։
Ըստ այդմ՝ 70,12 տոկոսով (313757 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում ձայների 8,4 տոկոսով (37582 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։
Երրորդում տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 6,42 տոկոսով (28725 ձայն)։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 4,637 տոկոսով (19569 ձայն) չորրորդ հորիզոնականում է։
Հինգերորդ հորիզոնականն է շարունակում զբաղեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ձայների արդեն 4,26 տոկոսով (19063 ձայն)։
Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝
«Մենք» դաշինք՝ 2,11 տոկոս (9433),
«Սասնա ծռեր»՝ 1,71 տոկոս (7666),
«Օրինաց երկիր»՝ 1,08 տոկոս (4832),
«Քաղաքացու որոշում»՝ 0,69 տոկոս (3084),
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 0,49 տոկոս (2188),
«Ազգային առաջընթաց»՝ 0,34 տոկոս (1539)։





























