Ժամը 03.45-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 60 տոկոսից փոքր-ինչ ավելին (1359 ընտրական տեղամաս)։
Ըստ այդմ՝ 70,33 տոկոսով (531320 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում ձայների 8,41 տոկոսով (63540 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։
Երրորդում տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 6,34 տոկոսով (47911 ձայն)։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բարձրացել է չորրորդ հորիզոնական ձայների 4,5 տոկոսով (33969 ձայն)։
Շարունակում է դիրքերը զիջել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 4,07 տոկոսով (30782 ձայն)։
Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝
«Մենք» դաշինք՝ 2,07 տոկոս (15633),
«Սասնա ծռեր»՝ 1,74 տոկոս (13114),
«Օրինաց երկիր»՝ 1,04 տոկոս (7876),
«Քաղաքացու որոշում»՝ 0,65 տոկոս (4930),
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 0,51 տոկոս (3828),
«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (2512)։






























