Հայաստանը ՀԱՊԿ կազմում  է եւ չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին արտասահմանյան լրագրողների հետ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը: Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»,- նշել է Փաշինյանը:

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք», - հիշեցրել է նա:

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը պահպանում է գործընկերային հարաբերությունները եւ՛ Ռուսաստանի, եւ՛ ԵՄ-ի հետ, բայց չի լինելու որևէ մեկի ազդեցության տակ: