Հայաստանում իրավապահների կողմից դաժան վերաբերմունքի խնդիրը դեռ արդիական է: Դեկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, դեռեւս իրավապահների կողմից դաժան վերաբերմունքի, ուժի կիրառման, ՔԿՀ-ում արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի  դեպքեր կան:

Նույն կազմակերպության փաստաբան Արա Կարագոզյանն իր հերթին նշեց, որ մի շարք դեպքեր արձանագրվել էին այս տարվա գարնանը բողոքի ակցիաների ժամանակ: Սակայն ուժի կիրառման դեպքերի հետ կապված ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց, ինչպես նաեւ անհետեւանք մնաց այն ժամանակ պատգամավոր, իսկ այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի փաստացի առեւանգումը: