Ստրասբուրգում կրակահերթի մեջ կասկածվող տղամարդը Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարված հանցագործությունների համար 27 անգամ դատապարտված է եղել, հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը, փոխանցում է BFMTV հեռուստաալիքը։

Նա հավելել է նաեւ, որ կասկածյալը հատուկ ծառայություններին հայտնի է եղել իր արմատական տրամադրությունների պատճառով եւ Ֆրանսիայի պետական անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում է գտնվել։ Տղամարդը Ներքին անվտանգության գլխավոր վարչության վերահսկողության տակ է եղել։

Երեքշաբթի երեկոյան անհայտ անձը կրակ է բացել Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում։

RT–ն, վկայակոչելով տեղի իշխանություններին, նշում է, որ հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել, 14-ն էլ վիրավորվել են։ Մյուս լրատվամիջոցները հայտնում են 3 զոհի ու 12 վիրավորի մասին։