Հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ Թուրքիայում կլինեն իշխանություններ, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը,  կհասկանան, որ չի կարելի խուսափել պատասխանատվությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը առանց նախապայմանների պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել։

Փորձագետը հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ Թուրքիան առանց նախապայմանների կբացի սահմանները, եւ հարաբերությունների որոշակի գործընթաց տեղի կունենա։ «Որ վայրկյանին Թուրքիան հասկանա, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար հսկայական գումարներ պետք է ծախսի, վստահ եմ՝ կգնա ճանաչման»,–նշեց նա: