Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով դոսյեները հասնում են 68 հազարի։ Այս մասին գրել է թուրք իրավապաշտպան, նախկին պատգամավոր Հուսեյն Այգյունը։

Թուրք իրավապաշտպանը Twitter–ի իր էջում գրել է. «Ըստ Թուրքիայի դատախազների Թուրքիայի բնակչության մեծ մասը վիրավորում է Էրդողանին։ Սա աշխարհում չտեսնված դեպք է։ Էրդողանը բոլորի դեմ հայցեր է ներկայացնում եւ հետեւում այդ գործընթացներին։ Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով դոսյեները հասնում են 68 հազարի։ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել են 4 հազար քաղաքացի»։