«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորներ Զարուհի Բաթոյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել այն մասին, որ կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից:

«Մեր թիմը սկսել է շաբաթօրյակը։ Կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում էին ոչ միայն նախընտրական քարոզարշավս իրականացնել, այլ նաև քաղաքի մաքրությունն ու տեսքը պահպանել։ Դուք ամենալավն եք»,- գրել է Զարուհի Բաթոյանը:

Իր հերթին Հայկ Կոնջորյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մաքրում ենք քաղաքը մեր փակցրած պաստառներից»: