Մալայզիայի վարչապետ Մահատհիր Մոհամադը քննադատել է արեւմտյան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Ավստրալիայի որոշումը՝ հայտարարելով, որ  երկրներն «իրավունք չունեն անել դա»:

«Երուսաղեմը պետք է մնա այնպիսին, ինչպիսին է ներկայումս. չպետք է դառնա Իսրայելի մայրաքաղաք», ասել է Մահատհիրը Reuters-ին: «Երուսաղեմը միշտ պատկանել է Պաղեստինին, ուստի ինչո՞ւ են նրանք իրենց թույլ տալիս Երուսաղեմը կիսելու եւ արաբներին ու հրեաներին բաժանելու նախաձեռնությունը: Նրանք դրա իրավունքը չունեն»,-հավելել է նա:

Մալայզիան գերակշռող մուսուլմանական բնակչությամբ երկիր է եւ սատարում է պաղեստինաիսրայելական կոնֆլիկտում երկու պետությունների ստեղծման որոշումը: