Ավստրալիայի կողմից արեւմտյան Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը չի ազդի ապագա Պաղեստինյան պետության վրա Արեւելյան Երուսաղեմի մայրաքաղաքով: Այդ մասին հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար շեյք Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան, հաղորդում է Reuters-ը:
Արաբական պետությունների լիգան հայտարարություն է տարածել, որում քննադատել է Ավստրալիայի որոշումը որպես «ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք իսրայելական օկուպացիայի քաղաքականության եւ դիրքորոշման նկատմամբ»:
Սակայն շեյք Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան անվանել է այդ հայտարարությունը «սովորական եւ անպատասխանատու հռետորություն»:
«Ավստրալիայի դիրքորոշումը չի ազդում պաղեստինցիների օրինական պահանջների վրա, ինչը, նախ, Արեւելյան Երուսաղեմն է որպես Պաղեստինի մայրաքաղաք, եւ դա չի հակասում արաբական խաղաղ նախաձեռնությանը»,-նշել է նա:





























