Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել է նախկին վարչապետ Թոնի Բլերին բրեքսիթի հարցով բանակցությունների տապալման մեջ՝ վերջինիս՝ եւս մեկ հանրաքվե անցկացնելու կոչերի հետ կապված, հաղորդում է BBC-ն:
Մեյը որակել է նրա մեկնաբանությունները որպես գրասենյակին ուղղված վիրավորանք, որում նա նախկինում պաշտոնավարել է, եւ ասել է, որ պատգամավորները չեն կարող հրաժարվել բրեքսիթի իրականացման համար պատասխանատվությունից երկրորդ քվեարկություն անցկացնելու ճանապարհով:
Նախորդ շաբաթ Լոնդոնում Բլերը հայտարարել է, որ պատգամավորները կարող են դիմել նոր հանրաքվեի անցկացմանը, եթե «ոչ մի այլ տարբերակ չաշխատի»:





























