Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ի ադմինիստրացիային երկրի վրա ճնշման եւ պատժամիջոցների ուժեղացման համար՝ նախազգուշացնելով «կրակահերթերին» վերադառնալ, եւ որ Փհենյանի զինաթափումը կարող է ընդմիշտ արգելափակվի, հաղորդում է Reuters-ը:
Փհենյանը կտրուկ է արձագանքել երկուշաբթի Միացյալ Նահանգների՝ Հյուսիսային Կորեայի երեք պաշտոնյաների, այդ թվում հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի գլխավոր օգնականի նկատմամբ մարդու իրավունքների ենթադրյալ խախտման համար պատժամիջոցների կիրառման մասին հայտարարությունից հետո:
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը «ութ անգամ պատժամիջոցներ է կիրառել ընդդեմ ոչ միայն Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, այլեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ ուրիշ երրորդ երկրների ընկերությունների, մասնավոր անձանց եւ նավերի դեմ»:
Եթե ԱՄՆ-ի ադմինիստրացիան համարում է, որ պատժամիջոցների եւ ճնշումների ուժեղացումը կստիպի Փհենյանին հրաժարվել միջուկային զենքից, ապա «դա մեծագույն վրիպումը կլինի եւ ընդմիշտ կարգելափակի ճանապարհը դեպի Կորեական թերակղզում ապամիջուկայնացումը. արդյունք, որը ցանկալի չէ ոչ ոքի»,-նշվում է հայտարարության մեջ:





























