Բրիտանիայում վերջին 8 տարիներին առաջին անգամ բրեքսիտի մտահոգությունների կապակցությամբ իրենց սնանկ ճանաչած ռեստորանների քանակը  գրեթե կրկնապատկվել է, հաղորդում է  Sky News-ը:

«Մուռ Սթիվենս» հաշվապահական ընկերության տվյալներով՝ վերջին 2 տարիներին իրենց սնանկ են ճանաչել 1219 ռեստորաններ, ինչը երկու անգամ ավելին է 2010-2011 թվականներին գրանցված թվից:

Ընկերության վերակազմավորման եւ սնանկության բաժնի ղեկավար Ջերեմի Վիլմոնտը նշել է, որ ռեստորանների սնանկությունը իսկապես հասել է համաճարակային չափերի:

Նրա խոսքով՝ սա հատկապես նկատելի է խոշոր քաղաքների գլխավոր փողոցներում:

Ըստ փորձագետի, տպավորություն է ստեղծվում, կարծես հենց նոր բրեքսիտի կապակցությամբ անորոշություն է ծագել, սպառողները սահմանափակել են իրենց սնունդում:

Վերջին տարիներին իրենց մասնաճյուղերի թիվը կրճատել են այնպիսի ռեստորաններ, ինչպիսիք են Jamie's Italian, Strada եւ Byron-ը՝ առեւտրի ոլորտում մարտահրավերների պատճառով:

Ռեստորանի սեփականատերերը սեփական բիզնեսի համար մարտահրավեր են համարում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետ կապված իրավիճակը:

Շատ խոստումնալից ռեստորանների սեփականատերեր ռեստորանային բիզնեսի հետ կապված մեծ ծախսերի հավանականությունից խուսափելու համար սննդի փոքրիկ կետեր են բացել: