Այս շաբաթ ԱՄՆ Սենատը կհրապարակի զեկույցը, որը մանրամասն նկարակագրում է «2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին անցկացված «ռուսական ապատեղեկատվության քարոզչության» ծավալները, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով The Washington Post-ին:
Զեկույցը, որի սեւագիր տարբերակը հասանելի է դարձել հրատարակությանը, իրենից ներկայացնում է սոցիալական ցանցերում միլիոնավոր հրապարակումների առաջին ուսումնասիրությունը, որը Twitter Inc, Google եւ Facebook տեխնոլոգիական ընկերությունների կողմից տրամադրվել է Սենատի հետախուզական կոմիտեին, հաղորդում է The Washington Post-ը:
Զեկույցը ներկայացնում է Սանկտ Պետերբուրգում գործող Ինտերնետային հետազոտությունների գործակալության աշխատանքի նոր մանրամասները, որը ջանքեր էր գործադրում Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար եւ փորձում էր պառակտել ամերիկացի ընտրողներին վիճահարույց թեմաների վերաբերյալ հրապարակումներով, ինչպիսիք են զենքի կիրառմամբ բռնությունը եւ ռասայական հարցերը:
Զեկույցը կազմվել է Օքսֆորդի համալսարանի հետ կապված հետազոտողների կողմից, հաղորդում է The Washington Post- ը:





























