Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին դժգոհել է, որ Facebook-ը 24 ժամով արգելափակել է իր էջը՝ պաղեստինցիների եւ մահմեդականների դեմ մի քանի գրառումների համար՝ տեղեկացնում է BBC-ն։

Անցյալ շաբաթ Facebook-ը ջնջել էր Յաիր Նեթանյահուի գրառումը, որով նա կոչ էր արել վրեժ լուծել պաղեստինցու կողմից սպանված երկու իսրայելցի զինվորների համար։ Նա նաեւ գրել էր, թե լավ կլիներ, որ «բոլոր մահմեդականները լքեին Իսրայելի հողը»։

Վրդովված Նեթանյահուն սոցցանցին անվանել էր «մտքի ոստիկան», իսկ գրառումը հեռացնելու որոշումը՝ «անհավանական»։

Facebook-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Նեթանյահուն ատելություն սերմանող գրառում է կատարել, ինչը հակասում է իրենց կանոններին։