Բաքվում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումի մոտ  կանգնած երկու կանանց եւ երկու երիտասարդների:

Qafqazinfo-ն հաղորդում է, որ Hyundai-ը հետիոտներին հարվածելուց հետո, բախվել է  BMW-ին:

Դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենաները հոսպիտալացրել են տուժածներին: Նրանց վիճակը ծանր է գնահատվում: