Թուրքական Bosphorus Observer-ը, որը հետեւում է Բոսֆորով նավերի անցմանը, հայտնել է Սեւ ծովի ջրատարածք բրիտանական հետախուզական «Էկո» նավի մտնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հիմա նավը շարժվում է հյուսիսային ուղղությամբ:

HMS Echo-ն ջրագրական նավ է, որը հագեցած է ձայնախորաչափերով եւ հաղորդիչներով՝ ռազմական տվյալներ ստանալու համար: Նավն ունի 6-փողանի, 7,62 մմ տրամաչափի երեք M134 Minigun գնդացիրներ, երկու 20 մմ զենթային արագաձիգ «Էրլիկոն» թնդանոթներ եւ խոշոր տրամաչափի 4 գնդացիրներ: