Թուրքական իշխանությունները իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի կողմնակիցների դեմ գործողության շրջանակներում ձերբակալել են 118 զինծառայողներին: Հիշեցնենք, որ Անկարան Գյուլենին մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով NTV հեռուստաալիքին:

Ըստ վերջինիս տվյալների՝ դեկտեմբերի 14-ին Ստամբուլի դատարանը կարգադրագիր է տվել 216 զինծառայողների, այդ թվում 85 սպաների ձերբակալման մասին: Գործողությունները կատարվել են Ստամբուլի 45 շրջաններում: Դատարանն արդեն քննել է 160 ձերբակալված զինծառայողների գործերը, լսումների արդյունքներով նրանցից 118-ին կալանավորել: