Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը հայկական դրամի հնարավոր դեւալվացիայի եւ երկրում դեֆոլտի սպառնալիքի մասին լուրերը  ապատեղեկատվություն անվանեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում էին, որ հունվարին երկրում  20 տոկոսով ազգային արժույթի դեւալվացիա կլինի եւ դեֆոլտ կհայտարարվի:

«Հայաստանում ոչ դեֆոլտ, ոչ դեւալվացիա չի սպասվում եւ նման հայտարարությունները հիմնավոր չեն»:

Ավելի վաղ արված Կենտրոնական բանկի հայտարարության համաձայն` մամուլում հրապարակված այսպիսի ապատեղեկատվությունը նպատակաուղղված է բացասական ակնկալիքների եւ արհեստական վարքի ձեւավորմանը:

ԿԲ-ն լրատվամկիջոցներին կոչ արեց «վաճառվող նորությունները»  գնաճի, արժույթների փոխարժեքի, պահուստների, դեպոզիտների, վարկերի եւ ֆինանսական համակարգի թեմաներով  չգեներացնել: