Կեմերովոյի Լենինսկի շրջանի մանկապարտեզներից մեկում մահացել է Ձմեռ պապի դերը խաղացած տղամարդը, հաղորդում է MK.RU-ն:

Տեղեկատվական աղբյուրի համաձայն, ներկայացման ընթացքում տղամարդն իրեն վատ է զգացել, նա բողոքել է կրծքավանդակում ցավից։  Շտապօգնություն են կանչել, բայց 67-ամյա տղամարդը մահացել է նախքան բժիշկների ժամանումը:

Հայտնի է, որ հանգուցյալը բազմիցս մասնակցել է այդ մանկապարտեզի մանկական տոներին՝ Ձմեռ պապի հագուստով: