ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ Վաշինգտոնը «կդիտարկի» իսլամիստական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորությունը, սակայն իր վրա որեւէ պարտավորություն չի վերցրել՝ հայտարարել է Սպիտակ տունը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թրամփն Էրդողանին ասել է, թե Վաշինգտոնն ուսումնասիրում է Գյուլենի արտահանձնման հարցը։