Ադրբեջանում վրաերթից մահացած կնոջ հարազատները արգելափակել են Բաքու-Ղազախ ճանապարհը:

Ինչպես հաղորդում է Report-ը,  BMWավտոմեքենան հարվածել է Լյուքսեմբուրգ գյուղի բնակիչ Նովբար Մամեդովային (1948), երբ նա փորձել է անցնել ճանապարհը: Մամեդովան մահացել է պատահարի վայրում՝ ստացած վնասվածքներից:

Զոհվածի մերձավորները որոշ ժամանակահատված արգելափակել են Բաքու-Ղազախ մայրուղին: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, եւ երթեւեկությունը վերականգնվել է: