Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի կնոջ՝ Գրեյս Մուգաբեի ձերբակալության օրդեր է տվել՝ նրան կասկածելով Յոհանեսբուրգում 2017թ․ մոդել Գաբրիել Էնգելսի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին AFP-ին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Վիշնու Նայդուն։
Մուգաբեին մեղադրում են Էնգելսին էլեկտրական լարով հարվածներ հասցնելու եւ «ծանր մարմնական վնասվածքներ» պատճառելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սենդտոնի հայտնի հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում էին նաեւ նրա երկու որդիները։





























